Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մահմեդ Ալի Այդինլարն Անկարայում կայացած 5-ժամյա քննարկման արդյունքում պայմանավորված խաղերին մասնակցած թիմերին` «Ֆեներբախչե»-ին, «Բեշիկթաշ»-ին և «Տրաբզոնսպոր»-ին, պատժելու որոշում կայացրեց: Թիմերը Թուրքիայի Սուպերլիգայից կտեղափոխվեն Առաջին Լիգա:
Թուրքական ֆուտբոլի «մեծ քառյակ»-ի միակ ներկայացուցիչը` «Գալաթասարայ»-ը, որը հանդես կգա Սուպերլիգայում, հայտարարել է, որ դեմ է այդ որոշմանը:
Հիշեցնենք, որ ԹՖՖ-ի որոշմամբ «Ֆեներբախչե»-ն, որը դարձել էր չեմպիոն, զրկվեց Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունքից, և խմբային փուլում հանդես եկավ փոխչեմպիոն «Տրաբզոնսպոր»-ը:









































