«Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, թե Նազենի Հովհաննիսյանն այլևս չի աշխատում Հ1-ում և տեղափոխվել Է «Արմենիա» հեռուստաընկերություն»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Մեր թղթակիցը կապվել է վերջինիս հետ՝ պարզելու, թե որքանով Է ճիշտ այդ տեղեկությունը: Նազենին բավականին «կոռեկտ» Է իրեն դրսևորել. «Ասացի, որ հարցազրույց չեմ տալիս, պետք Է մի քիչ կոռեկտ լինել»; և անջատել Է հեռախոսը:
Հարց Է ծագում՝ իսկ ո՞վ Էր նրանից հարցազրույց ուզում, մենք ընդամենը ուզում Էինք հասկանալ, թե իրարից կադրեր փախցնելու և մի քանի դրամ ավել ստանալու համար այս ալիքից մյուսը վազելու գործընթացը հեռուստատեսությունում որքանով Է խորը արմատներ ձգել»: