Գիտնականներն ասում են, որ մարդիկ 97 տոկոսով նման են կապիկներին, բայց այս նոր լուսանկարներն ամբողջովին ապացուցում են այդ գիտական թեզը:
Daily Mail-ը գրում է, որ բրիտանացի լուսանկարիչներ Անուփ Շահը և Ֆիոնա Ռոջերսն իրենց լուսանկարներն արել են Բորնեոյում և Ինդոնեզիայում:
Լուսանկարիչներն ամբողջ անցած տարին անցկացրել են ճանապարհորդելով և կապիկներին լուսանկարելով: Լուսանկարները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մարդկանց և կապիկների ԴՆԹ-ի 97 տոկոսը միանման է: Լուսանկարներում երևում է, որ միայն մարդիկ չէ, որ սիրում են երբեմն «կապիկների պես իրենց պահել»:












































