Նյութ Գինգրիչը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում մինչև 2012 թվականը մշտական բազա ստեղծել Լուսնի վրա: Ինչպես գրում է Daily Mail-ը, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակն ասել է, որ ինքը ցանկանում է զարգացնել տիեզերական կոմերցիոն արդյունաբերությունը, ինչը կնպաստի Լուսնի վրա մշտական բազա ունենալուն:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գինգրիչը կարծում է, որ իր այս ծրագիրը կօգնի խթանել զբոսաշրջությունը, գիտության զարգացումը և արդյունաբերությունը: Գինգրիչը ցանկանում է նաև ընդլայնել Մարսի ուսումնասիրությունները:








































