Այսօր ավելի քան 300 պաղեստինցիներ դուրս են եկել ցույցի` բողոքելու գների և հարկերի բարձրացման դեմ, որոնց վերաբերյալ որոշումը կայացրել է վարչապետ Սալամ Ֆայադը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, Ֆայադն ասել է, որ հարկերը բարձրացվել են բյուջեի դեֆիցիտը կանխելու համար: Նա նաև ասել է, որ հարկերի բարձրացումը վերաբերում է միայն հարուստներին:
Հարկերի բարձրացումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ բարձրացել են նաև որոշ ապրանքների գները, և այդ պատճառով էլ դրանք ցույցերի պատճառ են դարձել: Այսօր Թուլքարեմ քաղաքում ավելի քան 300 մարդ երթի է դուրս եկել:
Գործարարները և «Ֆաթհ» կուսակցությունը նույնպես դեմ են դուրս եկել հարկերի բարձրացմանը:










































