Ռիո դե Ժանեյրոյի հրդեհային վարչության պաշտոնյան այսօր ասել է, որ քաղաքում փլուզված երեք շենքերի փլատակների տակից երեք մարդու դիակ են հանել: 21 մարդ դեռևս համարվում է անհայտ կորած՝ այն բանից հետո, երբ շենքերը փլուզվել էին քաղաքի պատմական կենտրոնում:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, քաղաքապետ Էդուարդո Պաեսն ասել է, որ 20 հարկանի շենքի փլուզման պատճառը կարող էր կառուցվածքային խնդիրը լինել, որը կարող էր պատճառ դառնալ, որ փլուզվեն հարևանությամբ գտնվող երկու ավելի փոքր շենքերը: Այնուամենայնիվ, շենքերի փլուզման պատճառները դեռևս հետաքննվում են:
Առնվազն վեց մարդ պատահարի հետևանքով ստացած վերքերի համար բժշկական օգնություն է ստացել:








































