Իրաքը կդիմի օրինական գործողությունների՝ երաշխավորելու համար արդարությունն այն 24 անզեն իրաքցի քաղաքացիների ընտանիքների համար, ովքեր 7 տարի առաջ սպանվել էին Հադիթ քաղաքում՝ ԱՄՆ ծովայինի կողմից։
The Washington Post-ը գրում է, որ այդ մասին այսօր հայտնել է Իրաքի կառավարության ներկայացուցիչը՝ այն բանից հետո, երբ ամերիկացի ծովայինը, ով մեղադրվում էր սպանություններն իրականացնելու մեջ, կարողացավ խուսափել ճաղերի հետևում հայտնվելուց:
Հադիթ քաղաքի բնակիչների բարկությունն էր առաջացրել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ռազմական արդարադատությունը թույլ էր տվել, որ ԱՄՆ ծովային հետևակազորի հրամանատար Ֆրենկ Վուտերիչը խուսափի բանտում հայտնվելուց:
Իրաքի կառավարության ներկայացուցիչ Ալի Ալ-Մոուսավին ասել է, որ Հադիթում պատահածը մեծ հանցանք էր՝ ուղղված անզեն քաղաքացիների դեմ, և որ իրենք դատական միջոցների կդիմեն՝ արդարությանը հասնելու համար:
Ալի Մոուսավին մանրամասներ չի հայտնել, իսկ Իրաքի արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններ անել:










































