Ֆրանսիացի դիզայներ Ժան-Պոլ Գոթիեն ներկայացրել է «2012. գարուն-ամառ» հավաքածուն, որն ստեղծելիս նրան ոգեշնչել է երգչուհի Էմի Ուայնհաուզի կերպարը: Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, հավաքածուն ցուցադրվել է հուվարի 25-ին:
Մոդելները պոդիում են բարձրացել Ուայնհաուզի երգերի ուղեկցությամբ: Ցուցադրության բոլոր մասնակիցների վարսերը հավաքված էին Էմիի նման, նրանք ունեցել են նաև նույն դիմահարդարումը: Մոդելներից մեկը ցուցադրության է դուրս եկել նույնիսկ ծխախոտով:
Էմի Ուայնհաուզի կերպարը ստեղծելու նախաձեռնությունը նախկինում լայնորեն քննարկվել է մոդայի քննադատների շրջանում: Նրանց ուշադրությունը գրավում են ոչ միայն երգչուհու դիմահարդարումը և մազերի ձևը, այլև զգեստները, ատլասե կոշիկների, կարճ, վառ զգեստների, երկար բլուզների նկատմամբ սերը:
Ուայնհաուզը կենդանության օրոք համագործակցել է Fred Perry ընկերության հետ, որը ստեղծում էր հագուստների հավաքածու:










































