Այսօր կառավարության շենքի առջև բանակում սպանված զինվորների ծնողները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանից պահանջեցին հանդիպում կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ: Ծնողների խոսքով, զինդատախազ Գևորգ Կոստանյանն իրենց ընդունել և խնդիրները լսել էր դեռ տարեսկզբին, սակայն ոչինչ չի արել և ոչ մեկի հարցը չի բավարարել: Ըստ ծնողների՝ Գ. Կոստանյանը Ս. Սարգսյանին սխալ տվյալներ է ներկայացնում:
«Ուզում ենք նախագահի հետ հանդիպել: Անցել է 1 տարի, ոչ մի հարց չի լուծվել»,- շեշտում էին սպանված զինվորների ծնողները:
Դ. Սարգսյանը պատասխանեց, թե զինդատախազն ամենալուրջ մասնագետն է այդ գործերում, իսկ որևէ գործ կոծկելը հանցագործություն է: Նա խոստացավ խոսել Գ. Կոստանյանի ու Ս. Սարգսյանի հետ. «Նախագահը շատ լավ գիտի խնդիրը, ու այն մարմինը, որ դրանով պետք է զբաղվի, զբաղվում է»:
Դ. Սարգսյանի հեռանալուց հետո որդեկորույս մայրերը հայտարարեցին. «Փաստորեն ասում են, որ զինդատախազ Կոստանյանը նախագահի հրամանն է կատարում ու շատ լավ կոծկում է»:










































