Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող F-14 տիպի կործանիչը վթարի է ենթարկվել Պարսից ծոցի ափին՝ Բուշեհր նահանգում: Դեպքը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 04.30-ին:
Ինքնաթիռն օդ է բարձրացել թիվ 6 կործանիչային էսկադրիլիայի բազայից, ինչից 3 րոպե անց տեղի է ունեցել վթարը: Վթարի պատճառների ու տուժածների մասին ոչինչ չի նշվում: Վթարի պատճառները պարզվում են:










































