Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանն այսօրվա կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին` ոչ հերքել, ոչ էլ հաստատել է օրերս մամուլում հրապարակված այն լուրը, ըստ որի` գալիք ԱԺ ընտրություններում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը զբաղեցնելու է ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը:
Վարդանյանն ասել է, որ նման քննարկում տեղի չի ունեցել: «Դա քննարկման հարց է, իսկ առայժմ նման հարց չի քննարկվել»,- ասել է ԲՀԿ-ական նախարարը: Ի դեպ, նա նաև ասել է, որ եթե իրեն առաջարկվի գլխավորել ԲՀԿ նախընտրական շտաբը, ապա ինքը չի հրաժարվի այդ պաշտոնը ստանձնելուց:










































