Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ուսխորհուրդների նախագահները` ոչ թե հանուն արդար ընտրության, այլ հանուն ՀՀԿ-ի

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ անմիջական աջակցություն են ցուցաբերում հարազատ կուսակցությանը հայաստանյան բուհերը նախընտրական շրջանում` իրենց ռեկտորներով, մանավանդ բուհերի ուսանողական խորհուրդները` ՀՀԿ-ին անմնացորդ նվիրված իրենց նախագահներով, որոնք ընտրությունից ընտրություն ասես սրբազան պարտք են կատարում և, չգիտես ինչու, միայն իրենք են նկատում օրեցօր շենացող Հայաստանը:

Ու թեև օրերս ԿԳ նախարարը հրահանգել է բուհերի ռեկտորներին և դպրոցների տնօրեններին` հետևել օրենսդրությանը, որն արգելում է քաղաքական գործընթացներն ուսումնական հաստատություններում, չանել ոչ մի քարոզչություն, չկազմակերպել ոչ մի քաղաքական հանդիպում և միջոցառում բուհի տարածքում (բուհից դուրս յուրաքանչյուր ռեկտոր, դասախոս, ուսանող իրավունք ունի լինել կուսակցության անդամ, գնալ միտինգների, հավաքների, քարոզչություն անել և այլն, բայց ոչ աշխատանքային ժամի կամ դասերի հաշվին), բայց գիտենք, որ սա ձևական բնույթ է կրելու, քանի որ ուսխորհուրդները ջանք ու եռանդ չեն խնայելու իրենց ավանդական նվիրվածությունն ի ցույց դնելու. նրանք դա չեն էլ թաքցնում: «Կրթական համակարգում քաղաքական ժամանակավոր զարգացումների ինչ-որ բացասական էլեմենտների ներմուծումն անթույլատրելի է: Վերջապես պետք է չմոռանալ, որ դասերը մնայուն են, իսկ ընտրությունները` անցողիկ: Ահա սա է իմ բանաձևը»,- նշել է նախարարը:

Զավեշտալի է, որ մեր բուհերից միայն ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահը` Ցոլակ Հակոբյանը, կուսակցական չէ: Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում չժխտեց նաև իր` ՀՀԿ-ին անմնացորդ նվիրված լինելու փաստը և ափսոսեց, որ ԵՊՀ կանոնադրությունն արգելում է կուսակցական լինելու հանգամանքը. «Երբ այլևս ուսխորհրդի նախագահ չլինեմ, դրանից հետո շատ հավանական է, որ դառնամ ՀՀԿ անդամ»: Նա նշեց, որ համալսարանում արգելվում է քաղաքական քարոզչություն նախընտրական շրջանում, որ ուսխորհուրդն ապաքաղաքական կառույց է, սակայն չժխտեց, որ նախընտրական պրոցեսներում ակտիվանում են ուսանողները, քաղաքական ուժեր են փորձում գործընթացների մեջ մտնել, դրա համար իրենք ամեն ինչ պետք է անեն, որ օրենքի այդ դրույթը պահպանեն, և համալսարանը ապաքաղաքական կառույց մնա:

Ու քանի որ ուսխորհրդի նախագահները տարիներ հետո բարձր պաշտոններ են ստանձնում, հետաքրքրվեցինք, թե ինչ ամբիցիաներ ունի Ցոլակ Հակոբյանը. «Մասնագիտությամբ քաղաքագետ եմ, մասնագիտություն ընտրելու ժամանակ ես որոշել էի քաղաքական գործիչ դառնալ, և այդ առումով ուսխորհուրդը առաջին մեծ դպրոցն է: Միայն Հայաստանում չէ, որ ուսխորհրդի նախագահներն առաջ են գնում, ունենք Եվրոպայի փորձը, բնականաբար, եթե մարդիկ ընդունակություններ ունեն, առաջ են գնում, հասարակական կյանքում, կարիերայում»,- խոստովանեց նա:

ՀՊՄՀ ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, օրինակ, այնքան է սիրում ՀՀԿ-ին, որ կրծքանշանով է ման գալիս (2003-ից է ՀՀԿ-ական դարձել) և ասուլիսներին ներկայանում և չի թաքցնում, որ ՀՀԿ անդամ է և զբաղվում է կուսակցական գործունեությամբ: Այսքանից զատ, նա նշեց, որ մանկավարժական համալսարանը, ըստ օրենքի, զերծ է քաղաքականությունից, և համալսարանը կատարում է օրենքով սահմանված պահանջները: Ուսխորհուրդը, հիշեցրեց Վոլոդյա Գասպարյանը, ուսանողական գործունեության, ինքակառավարման մարմին է, իրականացնում է ուսանողների իրավունքների պաշտպանությունը և հետևում է, որ ուսանողները կատարեն իրենց պարտականությունները: Իսկ թե ուսանողներից քանի տոկոսը կլինեն ՀՀԿ-ական, ուսխորհրդի նախագահը դժվարացավ պատասխանել, փոխարենը հիշեցրեց, որ համալսարանում ուսանողի հիմնական ֆունկցիան կրթություն, «բարձր գիտելիքներ» ձեռք բերելն է, որ բուհն ավարտելուց հետո դառնան մասնագետ, «զարգացնենք տնտեսությունը, որ ունենանք բարեկեցիկ Հայաստան», իսկ մենք հիմա, նրա խոսքերով, գնում ենք բարեկեցիկ Հայաստանի ճանապարհով:

Հարցին` ինչպես զգացիք, որ Ձեր գաղափարախոսությունը հանրապետական կուսակցության գաղափարախոսությանն է մոտ, նշեց. «Ես գաղափարներն էի կիսում, կանոնադրությանն էի ծանոթ, ծրագրին էի ծանոթ, և հետևաբար կատարել եմ իմ ընտրությունը: ՀՀԿ-ն այն եզակի կուսակցություններից է, որը ունի հստակ քաղաքական կողմնորոշում, գաղափարախոսություն, պատմական արմատներ, որի միջոցով կարելի է հասնել մեր երազանքների Հայաստանին: ՀՀԿ կատարած աշխատանքները բոլորն են տեսնում»: Վոլոդյա Գասպարյանին ուսխորհրդի նախագահ լինելը նպատակին հասնելու կարողություն է ցույց տալիս. «Ուսխորհուրդը այն եզակի կառույցներից է, որը հնարավորություն է տալիս երիտասարդին կայանալու, դրսևորելու իրեն կոլեկտիվի մեջ, և այդ աշխատանքային փորձը, իսկ թե ինչ ապագա կունենանք` հետագան ցույց կտա»:

Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը նշեց, որ ՀՀԿ անդամ է, բայց շտապեց ավելացնել, որ իրենց ուսանողական խորհուրդը քաղաքական որոշակի հայացքների չի հետևում, որ իրենց հիմնական նպատակը ուսանողների իրավունքները, շահերը ներկայացնելը և պաշտպանելն է: Թեև Հասմիկ Ափյանը մեկ տարի է` ՀՀԿ անդամ է, սակայն նշեց, որ իրենց խորհրդում տարբեր կուսակցություններից, անգամ ընդդիմադիրներ կան: Նա թերևս միակն է, որ նշեց` պաշտոնի ձգտում հետագայում չի ունենա, որովհետև իգական սեռի ներկայացուցիչ է և ինչ-որ հավակնություններ չունի:

Իսկ ամենաանկեղծը մեզ հետ զրուցեց Թատերական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վարդգես Բարսեղյանը, որը թեև նշեց, որ մյուս ինստիտուտները ակտիվանում են այս ընթացքում, բայց իրենք պասիվ են, քանի որ իրենց մոտ աշխատանքային պրոցես է. «Մենք այդ առումով տարբերվում ենք մյուս բուհերից, և մեզ քաղաքական վիճակը չի հետաքրքրում: Ես կուսակցական չեմ, բայց իհարկե աշխատում են ՀՀԿ-ի հետ, իրականացրել ենք ծրագրեր երիտասարդական հիմնադրամի հետ»: Հարցին` որևէ կերպ դերակատարություն չե՞ն ունենալու նախընտրական պրոցեսներում, պատասխանեց, որ անպայման կունենան, որովհետև պետք է նաև օգնեն, թեև դեռ ոչ մի խոսակցություն չկա, դեռ որևէ պայմանավորվածություն ձեռք չեն բերել: Կօգնեք ընտրությունների արդար և թափանցիկ անցկացմա՞նը, թե՞ ՀՀԿ-ին աջակացելու առումով, պատասխանեց, որ ուսխորհուրդը նախ կաջակցի իշխող ուժին, որովհետև իշխող ուժը իրենց միշտ օգնել է, աջակցել է, հիմա էլ իրենք պետք է օգնեն և աջակցեն նրանց:

«Ժամանակ»

Լուսանկարը` Armenianow.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում