РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ռուսական կառավարության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Վերջինիս խոսքերով՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության հարցը։
Պեսկովը հավելել է, որ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ և քննարկել է երկու երկրների միջև առևտրային ու տնտեսական հարաբերությունների հեռանկարները։