Human Rights Watch միջազգային կազմակերպությունը մարդու իրավունքների պաշտպանության մասին իր ամենամյա զեկույցում քննադատել է Ռուսաստանի իշխանություններին՝ նրանց մեղադրելով մարդկանց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները սահմանափակելու մեջ:
Զեկույցում նշվում է, որ նախագահական ընտրություններին Վլադիմիր Պուտինի կրկին մասնակցելու որոշումը կարող է խոչընդոտ հանդիսանալ երկրում նոր քաղաքական բարեփոխումներ իրականացնելու համար:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական բաժինը, զեկույցում Պետդումայի ընտրություններին անդրադարձ չկա: Միայն նշված է, որ դրանցում Другая Россия և Рот Фронт կուսակցությունների մասնակցությունն արգելված էր:
Human Rights Watch-ը ներկայացրել է, որ մարդու իրավունքների խախտում է տեղի ունեցել հատկապես Հյուսիսային Կովկասում և ձայնի ազատության ու հանրահավաքներ կազմակերպելու սահմանափակումներ` ողջ Ռուսաստանում:
Զեկույցի քննարկման հիմնական թեման Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող իրադարձություններն են։