«Կոստա Կոնկորդիա»-ի որոնողական և փրկարարական աշխատանքների համար պատասխանատու պաշտոնյան ասել է, թե հնարավոր է, որ վթարի պահին նավի վրա չգրանցված ուղևորներ են եղել:
Քաղաքացիական ապահովության պատասխանատու Ֆրանկո Գաբրիելին նաև այսօր լրագրողներին ասել է, որ հունգարացի մի կնոջ ազգականները հայտնել են Իտալիայի իշխանություններին, որ կինը զանգել է իրենց, երբ դեռ նավի վրա է եղել, և որ նրա մասին ոչ մի տեղեկություն չունեն հունվարի 13-ի վթարից հետո: Գաբրիելին ասել է, որ կնոջ մարմինը կարող է այն մարմինների շարքում լինել, որոնք պատկանում են չգրանցված ուղևորներին:
Նա նաև ասել է, որ ևս 4 մարմինների ինքնությունը դեռ հարկավոր է ճանաչել: 20 ուղևոր դեռևս անհայտ կորած է համարվում: