«Իրանը երբեք չի փորձել փակել Հորմուզի նեղուցը, որը նավթի արտահանման համար ստրատեգիական կարևոր նշանակություն ունեցող ուղի է»,- ինչպես հաղորդում է BBC-ն՝ այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:
«Մենք ցանկանում ենք խաղաղություն ապահովել տարածաշրջանում, բայց որոշ երկրներ 12.000 մղոն հեռավորությունից ցանկանում են կանխարգելել դա»,- նշել է նախարարը: Նա նաև տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ է արել «չներգրավվել վտանգավոր դրության մեջ»:
Ալի Աքբար Սալեհին ավելացրել է, որ ԱՄՆ-ը պետք է Թեհրանի հետ առանց նախապայմանների բանակցելու պատրաստակամություն հայտնի: