Thursday, 02 05 2024
ՆԳՆ-ն ուժեղացված ծառայություն է իրականացնում ականազերծման գոտիներում
Սերժ Սարգսյանի՝ Բրյուսելից մեկ գիշերում հրաժարվելու գինն այսօր ենք վճարում
31 քաղաքացի տարվել է ոստիկանություն
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բագրատ Սրբազանը չի կարող հավակնել վարչապետի պաշտոնին. «Հրապարակ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ

Մոսկվայի ընդդիմությունը փետրվարի 4-ին հանրահավաք անցկացնելու հայտ է ներկայացրել

Ռուսաստանի ընդդիմադիր կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Մոսկվայի քաղաքապետարան հայտ են ներկայացրել փետրվարի 4-ին հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Ծանուցումը հանձնել են գրող Դմիտրի Բիկովը, իրավաբան Ելենա Լուկյանովան, «Համերաշխություն» շարժման մասնակիցներ Սերգեյ Դավիդիսը և Նադեժդա Միտյուշկինան, «Սպիտակ ժապավեն» շարժման ներկայացուցիչ Իգոր Բակիրովը, լրագրող Սերգեյ Պարխոմենկոն և «Ձախ ճակատի» մամուլի քարտուղար Անաստասյա Ուդալցովան:

Նադեժդա Միտյուշկինան գործակալությանը հաստատել է, որ կազմակերպիչները մտադիր են հանրահավաքը սկսել Կալուգյան հրապարակից: Ենթադրվում է, որ ակցիային մասնակցելու է 50 հազար մարդ: Այս ցույցն անվանել են «համաքաղաքացիական»:

Միտյուշկինայի խոսքերով՝ «մարդիկ այնպես են տրամադրված, որ պատրաստ են փողոց դուրս գալ նույնիսկ առանց համաձայնության»: Այդ պատճառով իշխանությունները ամեն դեպքում համաձայնության կգան: «Ամեն դեպքում, քաղաքապետարանն առաջարկելու է այլ տարբերակներ, և մենք դրանք կքննարկենք»,- պարզաբանել է Միտյուշկինան:

Ավելի վաղ հակասական տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե արդյոք քաղաքապետարարնը կթույլատրի՞ հանուն արդար ընտրությունների հանրահավաքը: Այս թեման քննարկվել է ընդդիմադիր քաղաքական գործիչների` Մոսկվայի փոխքաղաքապետ Ալեքսանդր Գորբենկոյի հետ վերջերս ունեցած հանդիպման ժամանակ: Այդ ժամանակ «Ժողովրդական ազատություն» կուսակցություն համանախագահ Բորիս Նեմցովը հայտնել էր, որ քաղաքապետարանը ցանկացել է ակցիան տեղափոխել փետրվարի 5-ին, քանի որ կիրակի օրը երթևեկությունը զգալիորն նվազում է: «Ինչ վերաբերում է շաբաթ օրվան, ապա այդ օրը իշխանությունները պատրաստ են առաջարկել ակցիան սկսել Ֆրունզենյան ափամերձ շրջանից»,- ասել է «Արդար Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը:

Փետրվարի 4-ի հանրահավաքի կազմակերպիչները նշում են, որ այս հանարհավաքը գրեթե համընկնում է 1990 թ. փետրվարի 4-ի հանրահավաքի հետ, որից հետո Սահմանադրությունից բացառվել է Կոմունիստական կուսակցության ղեկավար դերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում