Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կարծում է, որ եվրոգոտին գտնվում է ռեցեսիայի եզրին: Այս մասին նա հայտարարել է Բելգիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ,- հաղոդում է Associated Press-ը:
«Մենք գտնվում ենք տեխնիկական ռեցեսիայի եզրին: Եվ բյուջետային համախմբումը մոտեցում է, որին այլընտրանք չկա»,- հայտարարել է Յունկերը:
Եվրախմբի նախագահի խոսքերով՝ եվրոգոտու 9 երկրների վարկանիշների իջեցումը շուկայում դրության լուրջ վատթարացումների չի հանգեցրել: Ընդհանուր առմամբ, Յունկերի կարծիքով, կարիք չկա շատ անհանգստանալ վարկանիշային գործակալությունների գործողությունների առնչությամբ:
Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 13-ին Standard & Poor’s գործակալությունն իջեցրեց եվրոգոտու 9 երկրների վարկային վարկանիշները: