Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ում նախագահող Դանիան առաջարկել է իրանական նավթի ներկրման վրա լիարժեք բեռնարգելք դնել հուլիսի 1-ից։ Այս մասին հայտնում են եվրոպացի դիվանագետները, որոնց անունները չեն հաղորդվում։
Աղբյուրները նշում են, որ Կոպենհագենի այս փոխզիջումային նախաձեռնությունը կոչված է մեղմելու իրանական նավթից կախվածություն ունեցող եվրոպական թույլ տնտեսությունների վիճակը։ Օրինակ՝ Հունաստանը, որը զգալիորեն կախված է իրանական նավթի ներկրումից, չի շտապում իր «այո»-ն ասել և նոր մատակարար երկրների փնտրտուքի մեջ է։
Իրանական նավթի ներկրման վրա ԵՄ-ի բեռնարգելքը կարող է սահմանվել հունվարի 23-ին, երբ Բրյուսելում կհավաքվեն ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները։