Երկար բացակայությունից հետո Մրայա Քերին կրկին դուրս է եկել բեմ: 41–ամյա երգչուհին երեխա ունենալուց հետո երկար ժամանակ փորձում էր իր կազմվածքը վերականգնել:
Եվ ահա, Վաշինգտոնում տեղի ունեցած BET honors միջոցառմանը նա ներկայացել է հրաշալի տեսքով:
Ինչպես գրում է Экспресс газета թերթը, Մրայա Քերին մրցանակ ստանալու համար բեմ է բարձրացել իր տասը ամսական տղայի հետ: Փոքրիկին նա հագցրել էր ճիշտ նույն կոստյումից, ինչ հագել էր իր ամուսինը: Փոքրիկը մի փոքր վախեցել է, երբ բոլորը սկսել են ծափահարել, բայց չի լացել: