Հունաստանը չի պատրաստվում դուրս գալ եվրոպական արժութային միությունից: Այս մասին ամերիկյան CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի վարչապետ Լուկաս Պապադիմոսը:
«Հաճախ են խոսում, որ եվրոն լքելը լուծում է Հունաստանի համար: Ես կարծում եմ, որ դա բոլորովին էլ լուծում չէ: Սա կառավարության և նրան աջակցող բոլոր կուսակցությունների, ինչպես նաև, ինչն ավելի կարևոր է, հույների ճնշող մեծամասնության որոշումն է, որոնք հանդես են գալիս եվրոգոտու անդամակցության օգտին»,- ասել է Պապադիմոսը, որի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:
Հունաստանը երկրում ստեղծված ծանր տնտեսական դրության պատճառով կանգնած է դեֆոլտի եզրին:










































