Saturday, 27 06 2026
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր

Չինաստանից ներկրված 139 ավտոբուսն արդեն Երևանում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարել է նախագծանախահաշվային փաստաթղթեր ներկայացնել և հնարավորին կարճ ժամկետում ավարտել Սարալանջի, Միասնիկյան պողոտայի և Աթենքի փողոցի արհեստական քարաթափման և ամրացման պաշտպանիչ-կանխարգելիչ միջոցառումները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մայրաքաղաքի փողոցներում երթևեկության բեռնաթափման նպատակով քաղաքապետը հանձնարարել է նախապատրաստական աշխատանք տանել 2,5 կմ երկարությամբ Ուլնեցի-Ռուբինյանց , 4,4 կմ երկարությամբ և 25 մետր լայնությամբ Իսակով-Լենինգրադյան փողոցների և Քանաքեռ-Զեյթուն-Ավան վարչական շրջանները կապող ճանապարհատվածների շինարաական նախագծերի հետ կապված, որոնք նախատեսվում են իրականացնել ընթացիկ տարում:

Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով իրականացվում է շարունակական վերահսկողություն:

Հիգիենիկ հակահամաճարակային ծառայության հետ համատեղ կատարված ստուգայցերից հետո դրանցից երկուսի վերաբերյալ կայացվել է փակման որոշում: Այժմ այնտեղ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բոլոր ստորգետնյա անցումներում ուսումնասիրել և վերացնել եղած թերությունները, մասնավորապես ուշադրություն դարձնել լուսավորության վերականգնման և ապահովման ուղղությամբ:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է հսկողությունը ինչպես մերձքաղաքային, այնպես էլ հասարակական տրասպորտի կանոնակարգման ուղղությամբ: Ըստ այդմ` արձանագրվել է երթուղուց շեղման մեկ, վարորդների ծխելու 8 և սահմանված սանիտարական նորմերի խախտման 100 դեպք:
«Շարունակելով ամենօրյա հսկողությունը՝ պետք է հետևել, թե արդյո՞ք հայտնաբերված խախտումները կատարվում են նույն վարորդների կողմից: Մենք պետք է ձեռնարկենք բոլոր քայլերը՝ մեր քաղաքացիների համար պատշաճ սպասարկում ապահովելու ուղղությամբ»,-նշել է քաղաքապետը:
Նշվել է նաև, որ Չինաստանից ներկրվող ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ թվով 139 ավտոբուս, արդեն Երևանում է: Առաջիկա օրերին սպասվում է նաև մյուս խմբաքանակի ներկրումը և փաստատթղթային ձևակերպումներից հետո`երթուղային նոր ցանցի ներդրմանը զուգահեռ, նոր ավտոբուսները կշահագործվեն:

Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցվել է, որ հունվարից արդեն գործում է աղբահանության վարձավճարների գանձման նոր կարգը: Ըստ այդմ` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացանել հսկողությունը և ամեն ամիս կատարել բազայի վերաճշտում: Այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, ովքեր կխուսափեն կատարել պարտավորությունները՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Զեկուցվել է նաև, որ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում գնվող օբյեկտների սեփականտերերի կողմից անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման նպատակով կազմվել է 4210 նախագիծ, որոնք համաձայնեցվում են տնտեսավարող սուբյեկտների հետ` գարնանը բարեկարգման աշխատանքները համակարգված կազմակերպելու համար:

Դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառների վերաբերյալ հանրակրթության վարչության պետը նշել է, որ խնդրի կարգավորման նպատակով շարունակական և ամենօրյա աշխատանքներ են տարվում դպրոցների տնօրենների և ծնողների հետ:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին մատուցվող սննդի կազմակերպման, պիտանելիության ժամկետների պահպանման իսկությունը պարզելու և խախտումները հայտնաբերելու նպատակով պարբերաբար կատարվում են անակնկալ ստուգայցեր: Արձանագրված խախտումների մասով տրվել են խիստ նկատողություններ:

«Եթե մենք ստանձնել ենք շուրջ 28 հազար երեխաների անվճար հաճախելության ապահովման ծախսերը, ապա պարտավոր ենք պատշաճ ձևով հոգալ նաև նրանց սննդի կամակերպման հետ կապված բոլոր հարցերը: Հակառակ դեպքում համապատասխան միջոցներ կձեռնակվեն հաստատությունների ղեկավարներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է քաղաքապետն ու հանձնարարել վարչական շրջանների ղեկավարներին շարունակել ամենօրյա հսկողությունը։

Քաղաքապետը հանձնարարել է նաև համապատասխան նախագծեր և նախահաշիվ կազմել մայրաքաղաքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների սպասարկման տարածքների վերանորգման աշխատանքների իրականացման նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում