Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 9-ին աբխազական պտվիրակությունն այցելել է Հունաց պատրիարք Բարդուղեմիոս I-ին։
Այս կապակցությամբ Վրաց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե այդ հանդիպումը կայացել է ոչ պաշտոնապես, և որ աբխազական պատվիրակության բազմաթիվ խնդրանքներից հետո Պոլսո Հունաց պատրիարքը նրանց ընդունել է այնպես, ինչպես որ ընդունում է իր մոտ հյուրընկալվել ցանկացող յուրաքանչյուր քրիստոնյայի։
Հայտարարության մեջ նշված է, որ իրենք այս պարզաբանումը ստացել են Պոլսո Հունաց պատրիարքարանի մամլո քարտուղարից։ Վերջինս հերքել է, որ այդ հանդիպումը կայացել է Բարդուղեմիոս I-ի հրավերի հիման վրա, և խոստացել է տրամադրել նաև այդ հանդիպման մանրամասները։










































