Սոմալիի հարավում՝ Ջիլիբ քաղաքում, օդային հավածի զոհ է դարձել 6 երեխա: Այս մասին հաղոդում է BBC-ն ՝ վկայակոչելով տեղի առաջնորդներին:
Երկու ռազմական ինքնաթիռների կողմից ռմբակոծության ենթարկված տարածքը վերահսկվում է իսլամիստական «Ալ-Շաբաբ» խմբավորման կողմից:
Օդային հարվածը, ամենայն հավանականությամբ, իրականացվել է Քենիայի օդուժի կողմից:
Քենիայի զինվորականները BBC-ին հայտնել են, որ հետաքննություն է տարվում տեղի ունեցածին Քենիայի ինքնաթիռների մասնակցությունը պարզելու համար:
Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ զոհվածների մեջ եղել են նաև «Ալ-Շաբաբի» զինյալներ:








































