Այցով Հոնկոնգում գտնվող Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը հայտարարել է, որ Լոնդոն կդառնա Չինաստանի ազգային արժույթի՝ յուանի խոշորագույն առևտրական կենտրոնը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ելույթ ունենալով Ասիական ֆինանսական ֆորումում՝ Օսբորնը հայտարարել է, որ ցանկանում է Բրիտանիան տեսնել Եվրոպայում որպես ասիական ֆինանսների և ներդրումների կենտրոն:
Չինաստանի կառավարությունն աստիճանաբար հանում է միջազգային առևտրում իր ազգային արժույթի նկատմամբ արգելքները և սահմանափակում պետության ազդեցությունը յուանի փոխարժեքի տատանումների վրա:
Վերջերս Հոնկոնգի արժույթի բորսան երկարացրել է իր առևտրական գործարքների ժամանակը՝ ժամերը Լոնդոնի հետ հարմարեցնելու համար:





































