News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Բաթումում մասնակցել է փախստականների համար նախատեսված նոր բնակելի թաղամասի բացման արարողությանը։ Սաակաշվիլին անձամբ նստել է ավտոբուսի ղեկին և օգնել փախստականներին՝ իրենց հին տների գույքը նոր տներ փոխադրելու։
Այդ նոր թաղամասը գտնվում է Բաթումի նախկին նավթավերամշակման գործարանի տարածքում, ուր կառուցվել են 4 և 5 հարկանի 22 նոր շենքեր՝ նախատեսված 608 ընտանիքի համար։ Ընդհանուր առմամբ, դրանցում բնակեցվելու է մոտ 3000 մարդ։








































