Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթի փոխանցմամբ՝ տնտեսական քաղաքականության հետազոտման կենտրոնի պատրաստած հաշվետվության մեջ նշված է, որ դեպի Վրաստան ամեն տիպի դրամական փոխանցումների 65 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին։
Նախորդ տարվա առաջին 9 ամիսներին Վրաստան է փոխանցվել ավելի քան 812 միլիոն դոլար։ Այդ գումարը արտասահմանում աշխատող վրացիների վաստակն է, որոնք օգնում են հայրենիքում մնացած իրենց հարազատներին ու մերձավորներին։
Այդ գումարը գրեթե 20 տոկոսով ավելի է՝ համեմատած 2010 թվականի ցուցանիշի հետ։ Համաշխարհային բանկը կարծում է, որ Վրաստանը լքել է 1 միլիոն մարդ։









































