Սեուլից բարձրաստիճան մի դիվանագետ մեկնել է Վաշինգտոն` Ճապոնիայի և ԱՄՆ-ի պաշտոնայնների հետ բանակցություններ վարելու և Հյուսիսայի Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվանից հետո դիվանագիտությունը որոշելու նպատակով:
Associated press-ը հայտնում է, որ սա Լիմ Սուն-Նամի երկրորդ այցելությունն է Վաշինգտոն Կիմ Չեն Իրի մահվանից հետո: Այս մասին այսօր հայտնել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարը:
Երեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Չինաստանի պաշտոնյանները կարծիքներ կփոխանակեն կորեական թերակղզում իրադրության վերաբերյալ և կորոշեն, թե ինչպես է հարկավոր Հյուսիսային Կորեայի հետ վերսկսել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները:








































