Եգիպտացի և շվեյցարացի հնէաբանները Արքաների դաշտավայրում 1100 տարվա հնության գերեզման են հայտնաբերել: Ըստ հաղորդագրության՝ այնտեղ թաղված է մի կին երգչուհի: Դա միակ գերեզմանն է, որ կապված չէ Եգիպտոսի արքայական դինաստիայի հետ, որոնց անդամների գերեզմաններն են հիմնականում հայտնաբերվել այդ տարածքում: Այս մասին այսօր Associated Press-ին հայտնել է Հուշարձանների նախարարության բարձրաստիճան պաշտոնյան:
Գերեզմանը պատահաբար է հայտնաբերվել, քանի որ հնէաբանները այդ նպատակով չէին այնտեղ: Նոր հայտնաբերված գերեզմանի կողքին եղած գերեզմանը հայտնաբերվել էր 100 տարի առաջ: Հայտնաբերված գերեզմանը հատկապես երգչուհու համար չէր նախատեսված. հիմք ընդունելով դրա մեջ գտնված իրերի մնացորդները` գիտնականները կարծում են, որ նախապես այն մեկ այլ մարդու է պատկանել, բայց դեռ պարզ չէ՝ ում:
Գերեզմանը պատկանում է 22-րդ դինաստիայի բարձրաստիճան հոգևորականի երգչուհի դստերը՝ Նեհմես Բասթեթին:
Սա արդեն Լյուքսոր քաղաքի Արքաների դաշտավայրում հայտնաբերված 64-րդ գերեզմանն է:











































