Հոլանդիայի Վայք ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնի A խմբի 2-րդ տուրը:
Առաջինն իրենց պայքարն ավարտեցին Անիշ Գիրին և Թեյմուր Ռաջաբովը: Հոլանդիայի ներկայացուցիչ Գիրին, ով առաջին տուրում սև ֆիգուրներով պարտության էր մատնել Բորիս Գելֆանդին, ոչ-ոքի խաղաց Ադրբեջանի ներկայացուցչի հետ:
Գիրին ներկայումս իր ակտիվում ունի 1.5 միավոր և ժամանակավորապես գլխավորում է մրցաշարային աղյուսակը, քանի որ մյուս 6 պարտիաներում պայքարը դեռ չի ավարտվել: Ռաջաբովը երկրորդ անընդմեջ ոչ-ոքիի արդյունքում վաստակեց 1 միավոր:
Նշենք, որ Արոնյանի հակառակորդը ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է:








































