Բրիտանիայում ապրող 30-ամյա տղամարդը, որը անցած տարի դարձել էր Բրիտանիայի ամենաերիտասարդ պապիկը, այժմ մնացել է միայնակ: Նրա զուգընկերուհին հեռացել է` նրան մեղադրելով վատ հայր լինելու և ամեն գիշեր մեծ քանակությամբ գարեջուր խմելու մեջ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Ուելսում ապրող գործազուրկ Շեմ Դևիսը անցած տարի մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ նրա դուստրը երեխա ունեցավ. դստեր 15 տարին դեռ չէր լրացել:
Դևիսը և նրա նախկին ընկերուհին, որն այժմ նույնպես 30 տարեկան է, իրենց դստերը՝ Թիային, ունեցել էին 15 տարեկանում: Նրա դստեր զուգընկերը նույնպես 15 տարեկան էր, երբ անցյալ տարի հայր դարձավ:









































