Աֆղանստանի գրոհայինների երկրորդ ամենամեծ խմբի առաջնորդը այսօր հրապարակված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է «իմաստային բանակցությունների» բոլոր կողմերի հետ` արդեն մեկ տասնամյակ ձգվող պատերազմը դադարեցնելու նպատակով:
Ինչպես հաղորդում է AFP-ն, Hezb-i-Islami խմբի առաջնորդ Գուլբուդդին Հեքմաթյարն իր այս հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ գրոհայինների հիմնական «Թալիբան» խումբը հայտնել էր, որ պատրաստվում է իր գրասենյակը ունենալ Քաթարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները սկսելուց առաջ:
Հեքմաթյարն ասել է, որ ուշադրություն չի դարձրել իր խմբի`Վաշինգտոնի ու նախագահ Համիդ Քարզայի կառավարության հետ ունեցած հարաբերությունների վրա:









































