ՌԴ արտաքին գործերի նախարարությունն անհանգստացած է Գուանտանամայի ռազմակայանում գտնվող հատուկ բանտի շուրջ ծավալվող իրադարձությունների պատճառով: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
10 տարվա ընթացքում բանտի պատերի ներսում են հայտնվել ավելի քան 770 բանտարկյալներ, որոնք այդպես էլ չեն ստացել գերիի կարգավիճակ: Նրանցից 600-ը առանց մեղադրանքի երկար ժամանակ բանտում անցկացնելուց հետո ազատվել են: 171 մարդ դեռևս գտնվում է բանտում՝ անորոշ ժամկետով ու հեռանկարով:
Ի դեպ, արդեն մեկ տարի է՝ ԱՄՆ ներկայացուցիչները հրաժարվում են ընդունել Գուանտանամայի բանտարկյալներին:
Աֆղանստանում նմանատիպ իրավիճակում են 3000 բանտարկյալներ, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը իրականացնում է բազմաթիվ օրինախախտումներ:









































