Ամմանում այսօր արդեն երրորդ անգամ ոչ պաշտոնական հանդիպում կայացավ Իսրայելի ու Պաղեստինի ներկայացուցիչների միջև:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը, կողմերը դեռևս հանդես չեն եկել որևէ հայտարարությամբ: Նրանք որոշել են խորհրդակցությունների նպատակով կրկին հանդիպել հունվարի 25-ին: Այդ օրը պաղեստինյան կողմը կորոշի՝ վերականգնել և շարունակե՞լ արդյոք լայնածավալ երկխոսությունները:
Պաղեստինցիներին մտահոգում է այն, որ Իսրայելը չի ցանկանում դադարեցնել Հորդանան գետի արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում բնակավայրի կառուցումը:
Իսրայելական կողմը պահանջում է, որ բանակցությունները վերսկսվեն առանց նախապայմանների:










































