Հունվարի 16-ին Իսրայելում տեղի կունենա տեղական ինքնակառավարման մարմինների գործադուլ:
Ինչպես հաղորդում է mignews.com-ը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները դուրս են գալու գործադուլի, քանի որ կառավարությունը որոշել է կրճատել վերջիններիս բյուջետային ծախսերը:
Խորհրդարանի ներկայացուցիչ Զեյվ Բելսկին նշել է, որ այս որոշման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինները կքայքայվեն:
Համաձայն նոր օրենքի՝ կարիքավոր մարդիկ կարող են պահանջել մունիցիպալ վարձերը վճարելու զեղչեր, սակայն պետական բյուջեից ոչ մի գումար չի փոխանցվելու տեղական ինքնակառավարման բյուջեին:








































