SPA պետական լրատվական գործակալությունը շաբաթ օրը հայտնել է, որ ֆրանսիական Mirage և սաուդյան F-15 ռազմանավերը բախվել են Սաուդյան Արաբիայի Թաբուքի շրջանում: Պատահարի հետևանքով վնասներ կամ զոհեր չկան:
Հայտարարության մեջ ասվում էր, որ պատահարը տեղի է ունեցել միասնական զորավարժության ժամանակ:
Associated press-ը հաղորդում է, որ այժմ տարվում է հետաքննություն` պատահարի հավանական պատճառները պարզելու համար:
Հիշեցնենք, որ անցած մայիս ամսին սաուդյան նույն ռազմական ինքնաթիռը վթարի էր ենթարկվել և մահացել էր օդաչուն:











































