Օրմուզի նեղուցում առաջին միջադեպն է տեղի ունեցել ԱՄՆ–ի ռազմածովային ուժերի և Իրանի ռազմածովային ուժերի նավատորմերի միջև։ Պենտագոնի կողմից CNN-ին տրամադրված տեսանյութում երևում են կատարվածի դրվագները:
Իրանական նավակները մեծ արագությամբ մոտեցել են New Orleans նավին` ուշադրություն չդարձնելով ամերիկյան ռազմական նավի զգուշացումներին: Այս միջադեպը տեղի է ունեցել հունվարի 6-ին, երբ New Orleans նավը երկու դեսանտային նավերի հետ մտնում էր Պարսից ծոց:
Եվս մեկ միջադեպ է տեղի ունեցել նույն օրը Քուվեյթի ափերի մոտ: Իրանական նավակները մեծ արագությամբ մոտեցել են ափամերձ տարածքում գտնվող ամերիկյան պահակային նավին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Պարսից ծոցի շրջան էին ուղարկել դեսանտային նավերի խումբ և ծովային հետևակազորի հեռարշավային գումարտակ:







































