«Թայվանի գործող նախագահ Մա Ինցզյուն հայտարարել է նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին»,– հայտնում է BBC News-ը:
Մա Ինցզյուն հավաքել է ձայների 51,5 %–ը` առաջ անցնելով իր հակառակորդ կին թեկնածու Ցաի Ինվենից, ով հավաքել է ձայների 45,7 %–ը:
Ինչպես ակնկալվում է, ընտրության արդյունքներից է կախված Թայվանի և Չինաստանի հարաբերությունների հետագա ընթացքը: Վերջինս չի ընդունում Թայվանը՝ որպես անկախ պետություն։
Մա Ինցզյուի կառավարման ընթացքում Թայբեյի և Պեկինի միջև հարաբերությունները բավականին սերտացել են:










































