Աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 2012 թվականի հունվարի 14-29-ն ընկած ժամանակահատվածում կմասնակցի Վայք-ան-Զեեի մրցաշարին:
13 տուրերից բաղկացած մրցաշարը կմեկնարկի այսօր, իսկ Արոնյանի հակառակորդը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինը: Մյուս մրցավեճերի զույգերն են`
Դավիդ Նովարա – Վեսելին Տոպալով
Բորիս Գելֆանդ – Անիշ Գիրի
Թեյմուր Ռաջաբով – Ֆաբիանո Կարուանան
Սերգեյ Կարյակին – Լևոն Արոնյան
Հիկարու Նակամուրա – Վասիլի Իվանչուկ
Մագնուս Կառլսեն – Վուգար Հաշիմով
Գատա Կամսկի – Լյուկ վան Վիլի
Հիշեցնենք, որ 2007 թվականին Արոնյանն առաջին տեղը կիսել է Վեսելին Տոպալովի և Թեյմուր Ռաջաբովի, իսկ 2008-ին` Մագնուս Կառլսենի հետ: