1899թ. այս օրը մահացել է ականավոր գործիչ Նուբար Փաշան:
Նուբար Փաշան կամ Նուբար Նուբարյանը (հունվար, 1825, Զմյուռնիա-հունվարի 14, 1899, Փարիզ) եգիպտահայ քաղաքական գործիչ էր և Եգիպտոսի առաջին վարչապետը, ով իր բացառիկ կարողությունների շնորհիվ լայնամասշտաբ աշխատանք է տարել եգիպտահայերի կրթական և սոցիալական խնդիրների լուծման ոլորտներում։
Նա երեք անգամ զբաղեցրել է Եգիպտոսի վարչապետի պաշտոնը: Նուբար Փաշայի անունով են կոչվել երկու փողոց, մեկը` Կահիրեում, մյուսը` Ալեքսանդրիայում:
Նրա անունով է նաև կոչվել Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասը: