Անհայտ մարդիկ Լոնդոնի հարավարևելյան հատվածից գողացել են մանրաթելային ապակուց պատրաստված ուղտի արձանը: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Գողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, բայց այդ մասին հայտնել են միայն այսօր: Գողերը մտել են մասնավոր սեփականության տարածք, արձանը դրել մեքենայի մեջ ու տարել: Արձանը նախկինում ֆիլմեր նկարահանելու ժամանակ օգտագործվել է որպես դեկորացիա:
Բրիտանական ԶԼՄ-ները հայտարարել են, որ եթե արձանը որևէ մեկին առաջարկեն գնել, ապա շտապ պետք է հայտնել ոստիկանություն:









































