«Առաջին լրատվական»–ը ՀՀ ԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ հունվարի 14-ին, ժամը 00.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորքի 5-րդ փողոցի թիվ 8/11 տան բակում այրվում են ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.35-ին: