Հարավաֆրիկյան Հանրապետությունում եղանակի տեսություն հաղորդողներին սպառնում է ազատազրկում, եթե նրանց կանխատեսումները սխալ լինեն:
Եղանակի տեսություն ներկայացնող անկախ անձանց և ընկերություններին հայտնել են, որ նրանք կարող են դատապարտվել մինչև 10 տարվա ազատազրկման կամ տուգանվել մինչև 800.000 ֆունտ սթեռլինգով, եթե առանց պաշտոնական թույլտվության հայտարարեն եղանակային կանխատեսումները:
Daily Mail-ը հաղորդում է, որ սա մի նոր օրենք է, որի նպատակն է կանխել տնտեսական վնասն ու շփոթմունքը, որի պատճառ են հանդիսանում` ջրհեղեղների, չոր եղանակների մասին սխալ կանխատեսումները:
Այս օրենքի համաձայն՝ ցանկացած մեկը, ով ուզում է հայտնել եղանակային լուրջ փոփոխության վերաբերյալ, պետք է նախապես թույլտվություն ունենա Եղանակի ազգային ծառայությունից:
Մեղավոր ճանաչվելու դեպքում առաջին անգամ հնարավոր է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման կամ 400.000 ֆունտ սթեռլինգ տուգանքի, իսկ սխալը կրկնելու դեպքում` մինչև 10 տարվա ազատազրկման կամ 800.000 ֆունտ սթեռլինգ տուգանքի։











































