Սիրիական ընդդիմությունը կրակ է բացել Լիբանանի սահմանի մոտ գտնվող քաղաքում: Ընդդիմության ղեկավարը նշել է, որ քաղաք են մտել նաև տանկեր:
ԱԵԼ-ի դիտորդների ժամանելուց հետո սրանք առաջին ռազմական գործողություններն են Սիրիայում:
Քաղաքում կապի բոլոր միջոցները խափանված են: Տանկերը ռմբակոծում են քաղաքը և արդեն հասել են քաղաքի ծայրամասեր, չնայած քաղաքի բնակիչները շարունակում են դիմադրություն ցույց տալ:
Ընդդիմության ներկայացուցիչ Քամալ Ալ-Լաբվանին նշել է, որ հենց այս շրջանում են գտնվում Անկախ սիրիական բանակի ակտիվիստները:







































