Դևիդ Քեմերոնն այսօր բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Սաուդյան Արաբիա:
Daily Mail-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հանդիպելու է թագավոր Աբդուլլահի հետ` բանակցությունների նպատակով, որոնք պետք է խորացնեն և մեծացնեն Մեծ Բրիտանիա-Սաուդյան Արաբիա հարաբերությունները:
Սաուդյան Արաբիան Մեծ Բրիտանիայի ամենամեծ առևտական գործընկերն է Մերձավոր Արևելքում: Նրանց երկկողմ առևտուրն արժե գրեթե տարեկան 15 միլիարդ ֆունտ սթեռլինգ, և Սաուդյան Արաբիայի ներդրումները Մեծ Բրիտանիայում կազմում են 62 միլիարդ ֆունտ սթեռլինգ:
Բայց Քեմերոնի վարչապետ դառնալուց հետո առաջին այցը Սաուդյան Արաբիա հիմնականում այն պատճառով է, որ Սպառազինությունների արտահանումը վերահսկող կոմիտեն հրապարակել էր մի քանի հարցեր, որոնք բարձրացվել էին կառավարության հետ միասին` մի շարք սարքավորումների լիցենզավորման վերաբերյալ:
Արտահանման թույլտվություն էր տրվել պայթուցիկ սարքավորումների, ռազմական մեքենաների ու ուղղաթիռների բաղկացուցիչ մասերի, և հեռահորդակցման տեխնոլոգիաների համար:









































