Google և Facebook ընկերությունները դիմումներ են ներկայացրել Դելիի գերագույն դատարան այն բանից հետո, երբ դատարանը նրանց և համացանցային այլ ընկերությունների խնդրել էր իրենց կայքերից հեռացնել վիրավորական բովանդակություն ունեցող ամեն ինչ:
Ինչպես գրում է PC World-ը, Google-ը գերագույն դատարանում նշել էր, որ հնդակական օպերացիան չի կարող իրականացվել իր կայքերի համար, քանի որ դրանք ղեկավարվում են ամերիկյան ընկերության կողմից:
Հիշեցնենք, որ «Ակբարի» թերթի խմբագիր Վինայ Ռայը հայց էր ներկայացրել Դելիի դատարան` մեղադրելով մի քանի ընկերությունների համացանցում վիրավորական բովանդակությամբ արտահայտություններ տեղադրելու մեջ, որն ուղղված էր տարբեր կրոնների դեմ:
Google-ը հաստատել է, որ դիմում է ներկայացրել գերագույն դատարան և նշել է, որ այս փուլում դեռևս մեկնաբանություններ անել չի կարող: Facebook-ն այս մասին դեռ ոչինչ չի հայտնել:
Google-ը դատարանում նշել է, որ ֆիզիկապես հնարավոր չէ պատասխանատու լինել կայքերում տեղադրված այդ բոլոր արտահայտությունների համար:











































