Մեծ Բրիտանիայում երիտասարդ սերունդը կարծում է, որ մարդը սկսում է ծեր համարվել, երբ արդեն 54 տարեկան է:
Մինչև 25 տարեկան երիտասարդները նաև կարծում են, որ երիտասարդությունն ավարտվում է 32 տարեկանում:
Daily Mail-ը գրում է, որ հարցումները, որոնց 2200 մարդ է մասնակցել, արվել էին Աշխատանքի և կենսաթոշակների վարչության կողմից: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ միջին հաշվով բրիտանացիները կարծում են, որ ծերացումը սկսվում է 59 տարեկանից, իսկ երիտասարդությունն ավարտվում է 41 տարեկանում:
Հարցումները նաև ցույց են տվել, որ ավելի մեծ տարիք ունեցող մասնակիցները կարծում են, որ ծեր տարիքն ավելի ուշ է սկսվում ` 68 տարեկանում, մինչդեռ երիտասարդությունն ավարտվում է 52-ում:
Կենսաթոշակների վարչության նախարար Սթիվ Ուեբբն ասել է, որ վիճակագրությունը ներկայացնում է Բրիտանիայում ծերացման նկատմամբ եղած բացասական վերաբերմունքը:











































