Ջորջ Քլունին հայտնել է, որ ինքը դեմ է նախագահական քարոզարշավին մասնակցելուն: Critics’ Choice Awards-ի ժամանակ արված հարցազրույցի ընթացքում նա ասել է, որ երբեք չի մասնակցել քարոզարշավների, անգամ երբ իր հայրն առաջադրվել էր Կոնգրեսում:
Ըստ նրա՝ ճիշտ չէ, որ դերասանները մասնակցում են ընտրական քարոզարշավների: Բայց դա չի նշանակում, որ նրան չեն հետաքրքրում այժմ բոլորին հուզող կարևոր հարցերը:
E!Online-ին տված հարցազրույցում միասեռականների ամուսնության մասին խոսելիս՝ դերասանն ասել է, որ իր կարծքով՝ աշխարհը փոխվում է, և դա այլևս խնդիր չէ: Նա կարծում է, որ դա կապված է ներկայիս սերնդի հետ, ինչպես, օրինակ, քաղաքացիական իրավունքների համար մղվող պայքարը. «Երիտասարդները դուրս են գալիս փողոց` պայքարելու, և շատ բան է փոխվում: Սա քաղաքացիական իրավունքների համար մղվող պայքարի վերջին փուլն է»:









































