Իթան Հոուքը կնկարահանվի ֆուտուրիստական Vigilandia ֆիլմում: Այստեղ հա հանդես կգա գլխավոր դերում։ Այս մասին գրում է The Wrap կայքը:
Universal ընկերությունը ծրագրավորում է նկարահանումները սկսել 2012 թվականի փետրվարի 13–ից:
Ֆիլմի բեմադրիչը կլինի Ջեյմս Դեմոնակոն: Նա աշխատել է նաև ֆիլմի սցենարի վրա:
Նշենք, որ Իթան Հոուքը հայտնի է դարձել 1980-ականներին՝ Dead Poets Society ֆիլմով: Ապա նա նկարահանվել է Gattaca, New York, I Love You և Warriors of Light ֆիլմերում:








































