15 վրացի ծովայիններ մեկ տարի Սոմալիի ծովահենների մոտ գերի մնալուց հետո վերադարձել են հայրենիք: Այս մասին գրում է BBC-ն:
Ծովայիններն ինքնաթիռով ժամանել են Բաթումի՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:
Սոմալիի ծովահենները վրացի ծովայինների հետ բաց են թողել նաև Թուրքիայի երեք քաղաքացիների:







































